Հրատարակությունները Կապ   Eng

 

Հայկական հանրագիտարան. հրատարակչություն պետական
ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)

Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության իրավահաջորդն է: Հիմնադրվել է 1967 թ-ին` ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ` ՀԽՍՀ ԳԱ նախագահությանը կից, որը հետագայում վերանվանվել է Հայկական հանրագիտարանի և տեղեկատու հանրագիտական գրականության գլխավոր խմբագրություն և տեղափոխվել ՀԽՍՀ կառավարությանն առընթեր հրատարակչությունների ու պոլիգրաֆիայի պետական կոմիտեի համակարգ:
Հրատարակչությունը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է 2003 թ-ից:
2005 թ. փետրվարին ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ հրատարակչությունը կրկին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ համակարգ և տեղավորված է Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում գտնվող ակադեմիական մասնաշենքում:
1974–2008 թթ-ին Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր` շուրջ 3 մլն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատորով), որը տպագրվել է 1974–88 թթ-ին` 100 հզ. տպաքանակով: Մյուս հրատարակությունների մասին տե°ս ստորև:
Ներկայումս հաստատությունը շարունակում է իր գործունեությունը. հրատարակել և հրատարակության է պատրաստում թեմատիկ և համապարփակ բնույթի հանրագիտարաններ, ընթացքում է «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 3-րդ և 4-րդ հատորների պատրաստման աշխատանքը:
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը (1974), Աբել Սիմոնյանը (1974–79), Մակիչ Արզումանյանը (1979–88), Կոստանդին Խուդավերդյանը (1988–99) և Հովհաննես Այվազյանը (1999 թ-ից):

ԵՐԵՎԱՆ 2009